Երեկ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Օրինակ՝ Վարդենիսում քաղաքապետի ընտրությունների ավարտից հետո պարտված թեկնածուի կողմնակիցները փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական ճանապարհը, որպեսզի «քվեատուփերն ու արձանագրությունները չհանեն քաղաքից դուրս»։ Քաղաքի ելքը փակվել է բոլոր կողմերից․․․
Այս ամենի մեջ մտահոգիչն այն է, որ փակվել է ռազմավարական կարևոր նշանակության ճանապարհը, որն Արցախը սնուցող կարևոր շնչերակներից մեկն է հանդիսանում։
Պետք է նշել, որ անցած տարվանից սկսած դժգոհողների կողմից ճանապարհներ փակելը դարձել է պարբերական երևույթ, ու այդ վտանգավոր պրակտիկան դեռ այսօր էլ շարունակվում է։ Մարդիկ պետք է հասկանան, որ ճանապարհ փակելով խնդիր չի լուծվում, որ իրենց դժգոհությունը կամ խնդիրները պետք է բարձրաձայնեն այլ տարբերակներով, ներքաղաքական, սոցիալական հարցերը չփորձեն լուծել նմանատիպ մեթոդներով։ Եվ լավ կլինի, որ պատկան մարմիններն էլ կոշտ մոտեցում որդեգրեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ուղիների հաղորդակցությունը խաթարելուն միտված ցանկացած նման գործողության նկատմամբ․․․