Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը և խորը ճգնաժամի մեջ է. հայտնում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը: Օրինակ` մեր նախագահը նախագահ է, որն  անում է այն, ինչ ասում է, և անում է այնպես, որպեսզի մյուսները նույնպես անեն այն, ինչ նա ասում է: ԱՄՆ-ը խորը ճգնաժամի մեջ է, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են, և մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը իսկապե՞ս պատրաստվում է դուրս բերել զորքերը Սիրիայից:

Նա նաև վստահություն է հայտնել, որ զորքերը դուրս բերելուց հետո էլ նրանք կպահպանեն իրենց ներկայությունը Սիրիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել