Tert.am-ը գրում է.

Արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics  ընկերությունը հայտարարել է, որ մրցույթ հաղթելու արդյունքում բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ:

Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, երկամյա ժամկետով պայմանագրի արժեքը 13 մլն դոլար է: Այն ենթադրում է նախկինում առանցքային պատվիրատուին (Ադրբեջան) վաճառված Orbiter 1K անօդաչու թռչող սարքերի հետագա մատակարարում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ն կարող է 1-2 կգ քաշով պայթուցիկ տանել և մինչև երեք ժամ օդում մնալ: Բազմասենսորային տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով, ինչից հետո այն սկանավորում է տարածքը, գտնում, վերացնում շարժվող ու անշարժ թիրախը: Այն դեպքում, եթե սարքը թիրախը չի գտնում, այն վերադառնում է ռազմակայան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել