Արմավը մարդկությանը հայտնի է վաղուց. հնագիտական տվյալների համաձայն՝ թվագրվում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակին: Այն բուժական նպատակով մշտապես կիրառվել է Միջին Արևելքում:
Արմավը հարուստ է պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, մանգանով, B6, A, K, վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով:
Ներկայացնում ենք արմավի օգտակար հատկություններից մի քանիսը․
1. Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես փորկապության ժամանակ:
2. Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկրերը: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղից:
3. Կարգավորում է երկաթի պարունակությունը սակավարյունության ժամանակ:
4. Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես երբ այն լցնում եք ջրի մեջ և թողնում մի քանի ժամ ուտելուց առաջ:
5. Թեթևացնում է ալերգիան: Օրգանական ծծմբի պարունակության շնորհիվ արմավը թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև շնչառական ալերգիաները: