Փետրվարի 16-ին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանը ու «Արտ դիզայն» ՍՊԸ ճարտարապետ դիզայներ 32-ամյա Հովհաննես Վահրամյանը։

Անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս եղել է դեղնականաչավուն զանգված:

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Հաղորդավարն ու դիզայները բաց են թողնվել:

Հատկանշական է, որ Արման Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում սատարում էր «Անծուխ Հայաստան» ակցիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել