Ըստ երևույթին, հասկանալով, որ կոկաինի սպիտակ փոշին կարող է կրախի առաջ կանգնեցնել իր՝ առանց այն էլ շրիշակի մակարդակի իջած վարկը՝ Նիկոլը հերթական անգամ որոշել է միամիտների համար ներկայացում բեմադրել՝ Հայաստան մտած 1 տոննա կոկաինի համար պատասխանատու նշանակելով ԱԱԾ-ին այդ գործի բացահայտման հարցում մեծապես օգնած մարդուն՝ Միհրան Պողոսյանին:

Երեկ հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր Պողոսյանի նկատմամբ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ:

Նիկոլը նույնիսկ կոկաինի գործում կրկին դիմել է իրեն ամենահոգեհարազատ մեթոդին՝ «սաղ նախկիններն են մեղավոր» թեզն ամեն գնով առաջ տանելուն, և քանի որ կարծում է, թե մարդիկ խոտ են ուտում, թվացել է, թե այս մի «կռեկն» էլ կուտվի:

Ցանկացած մեկը, սակայն, ով գլխում գոնե մի էրկու կոպեկի խելք ունի, հասկանում է, որ աանց բարձրագույն իշխանության ուղղակի մասնակցության կամ անմիջական թույլատվության Հայաստան նման ահռելի քանակության թմրանյութի մուտքն ուղղակի անհնար էր լինելու: Ուղղակի Միհրան Պողոսյանը, գտնվելով ծայրաստիճան բարեխիղճ, տեղյակ է պահել ԱԱԾ-ին իր իմացածի մասին, որ Հայաստանը չխեղդվի կոկաինի փոշու մեջ: Ա՛յ եթե չհայտներ, տեղի ունեցածը լռության մատներ, չէր պատժվի, իսկ հիմա, երբ բանը բանից անցել է, պետք է վճարի, չէ՞ որ Նիկոլը ոչ մի լավ արարք անպատիժ չի թողնում հատկապես մի դեպքում, երբ կեղտակերը հենց ինքն է հանդիսանում կամ իր յուրայինը՝ իշխանությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել