Չիլիում կիսահեղափոխական վիճակները սկսվել են 1970 թվականից, երբ Չիլիի նախագահ ընտրվեց Սալվադոր Ալիենդեն։ Նա չէր կարողացել բացարձակ ձայներ հավաքել ու 36 տոկոս ձայնով հետագայում խորհրդարանում ընտրվել էր նախագահ։
Նրա կառավարման հաջորդ երեք տարիները հանգիստ չեն անցել, անընդհատ միտինգներ, քաղաքական ուժերի բախումներ, ահաբեկչական գործղություններ, գործադուլներ, միջազգային ճանապարհների բլոկադա և այլն։
Մինչ քաղաքական ուժերն իրար էին ուտում, արդեն 1973 թվականին Պինոչետը մոտ երկու ամսում կարողացավ պայմանավորվածություններ ձեռք բերել դրսում և կոալիցիա ստեղծեց ընդդեմ գործող նախագահի։
Սեպտեմբերի 11-ին Ծովային, օդային և ցամաքային ճանապարհով Պինոչետն ու իր կողմնակիցները տոտալ վերահսկողություն հաստատեցին Չիլիում։
Ինչ խոսք, հարգանքի է արժանի նաև նախկին նախագահ Ալիենդեն, նա Պինոչետի հետ վերջին զրույցում, լավ հասկանալով իրավիճակը, ասում է, որ երկիրը չի լքի ու մինչև վերջ կպայքարի։ Նրա կողքին այդ պահին կային 40 հոգի։
Ալիենդեն փողոց դուրս գալու և իրեն պաշտպանելու կոչեր չի անում՝ հասկանալով, որ դա ավելի մեծ թվով զոհեր կբերի։ Իր նստավայրում մինչև վերջ պայքարելով ինքնասպան է լինում։ Հետաքրքրության համար կարող եք լսել Ալենդեի վերջին ռադիոուղերձը, որից հետո ռադիոն օդուժի հարվածներից ոչնչացվում է։
ՀԳ. Վերնագրիս կապը գրածիս հետ․ պատմությունը կրկնվել է սիրում, մեզ մոտ էլ կյանքը միանշանակ չէ, բյուջեն էլ, ոնց հասկանում եմ, լավ վիճակում չէ։