Ավանդների վերադարձի փող չկա, թոշակների բարձրացման փող չկա, բայց կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման փող կա։ Փաստորեն, դե որ հանկարծ կոռուպցիայով չգայթակղվեն՝ նեղվելով 6-700 հազար դրամ աշխատավարձի «քչությունից», ու փաստորեն, էներգետիկայի նախարարի աշխատավարձի բարձրացմանն էլ է դա վերաբերում, այն նախարարի, որ ջրի վարձն ապօրինի բարձրացնող հանձնաժողովի անդամ է եղել, անգամ հեղափոխությունից հետո «Վեոլիայի» սակագնային քաղաքականության առթիվ քրեական գործով է անցել, բայց հենց հեղափոխությունից հետո տեղափոխություն են արել՝ պաշտոնը բարձրացնելով․․․
Տեսնես իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբեւե ՀԴՄ կտրոն պահանջած կա՞ն այսօրվա բարձրաշխարհիկները, որ թոշակների բարձրացմանն սպասող խավին խորհուրդ են տալիս «պահանջել, անպայման պահանջել» ՀԴՄ կտրոնը (ականջդ կանչի, Հրանտ Թոխատյան, որի ՀԴՄ կտրոնային լոտոն էլ փակվեց):