Մի քանի օր առաջ շատերը էս հղումն էին տալիս: Ինչպես սկսվեցին անկարգությունները Թուրքիայում: Կարճ՝ խոսվում է նաև նրա մասին, որ Գեզի զբոսայգին, որն ուզում էին քանդել Թուրքիայի թուրքերը, ծածկում է 16-րդ դարի հայկական գերեզմանատուն:

Դե հա, մտածում ենք բոլորս, թուրք են, դրանցից ի՞նչ սպասես: 

Հիմա էս հրապարակի պատմությունը: Նոմինալ հայերը Հայաստանում որոշել են «վերակառուցել» ոչ էս կողմ, ոչ էն կողմ՝ Հանրապետության հրապարակը: Մի բանի մասին հստակ են խոսում՝ ստորգետնյա կայանատեղի: Էն, որ ամենաապուշ ձևով Օպերայի տակը փորեցին ու ոչ մի կերպ չթեթևացրին կենտրոնի մեքենաների քանակը ու հաստատ հրապարակի տակն էլ փորելով չեն թեթևացնի, թողնենք մի կողմ:  

Հրապարակի տակ ամբողջությամբ 17-րդ դարի շինություններ են: 


Ու նրանք, ովքեր պատրաստվում են քանդել էդ ամենը, մեզ կսկսեն վստահեցնել, որ էնտեղ ոչ մի արժեքավոր բան չկա: 

Հիմա հարց՝ ի՞նչ տարբերություն Ստամբուլում հայկական գերեզմանատունը քանդողների ու Երևանում քաղաքի պատմության գերեզմանը փորողների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել