ԱՄՆ-ի Սանտա-Կրուզի Կալիֆորնիա համալսարանի գենետիկները մարդու ԴՆԹ-ի մեջ հայտնաբերել են NOTCH2NL ունիկալ գենը, որը պատասխանատու է մարդու ուղեղի մեծության և կիսագնդերի կեղևի անկրկնելի ձևերի համար։

Մարդու և շիմպանզեի գեները համապատասխանում են 99%-ով, սակայն մարդկանց մոտ նյարդային վերջույթները այլ կերպ են աշխատում։ Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Դեվիդ Հաուսսլերը նշում է, որ մարդու հիմնական գծերը՝ նրա ուղեղի մեծ չափսերն են և մոր արգանդում նրա նյարդային համակարգի դանդաղ ձևավորումը։ Գիտնականների կողմից ուսումնասիրված գենետիկ կոդում հայտանբերվել է գեների մի խումբ, որոնք պատկանում են NOTCH2 գեների ընտանիքին։ Այն պատասխանատու է սաղմի ապագա ուղեղի ձևավորման համար։

Միևնույն ժամանակ մարդիկ ունեն NOTCH2NL գենը, որը բացակայում է այլ պրիմատների մոտ։ Այն մեր նախնիների մոտ առաջացել է մոտավորապես 4 միլիոն տարի առաջ։ Առաջին քրոմոսոմի կրկնօրինակման ժամանկ՝ առաջացած սխալմունքի պատճառով այդ գենը կրկնօրինակվել է և պատահաբար տեղադրվել առաջին Homo-ի ԴՆԹ-ի մեջ։ Այն օրգանիզմի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Հաջորդ սխալմունքը եղել է այն, որ նախամարդու գենոմի մեջ ԴՆԹ-ի նոր մասնակից է առաջացել, որն էլ միանգամից փոխել է նյարդային համակարգի զարգացման ծրագիրը։

Ըստ գիտնակաների՝ ուղեղի աճին մասնակցող մեկ ցողունային բջիջը կարող է կյանք պարգևել երկու նեյրոնների կամ ևս մեկ պատրաստուքի և մեկ նյարդային բջիջի։ OTCH2NL-ը ստիպում է նրանց ընտրել երկրորդ տարբերակը, որը ուղեղին թույլ է տալիս աճել։ Իսկ ինչպես շատ հաճախ պատահում է էվոլուցիայի ժամանակ՝ ցողունային բջիջների աշխատանքում չնչին փոփոխությունները հանգեցնում են մեծ հետևանքների։ Ապագայաբան և ֆիզիկոս Միտիո կակուն վերջերս հայտարարել էր, որ արդեն 2100 թվականին մարդիկ դառնալու են անմահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել