Տարոն Մարգարյանը  երդվեց

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության պաշտոնական արարողությունը: Երևանի ավագանու հատուկ նիստը վարում էր ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը: Ավագանու նիստին գրանցվել էին ավագանու 53 անդամներ: Նշենք, որ այս ավագանու նիստին ներկա էին նաև երկրի բարձրաստիճան այրերը` ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի և ԱԺ պատգամավորների:

Ավագանու հատուկ նիստին երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի պատմության թանգարանից հանդիսասրահ բերվեց Երևանի քաղաքապետի խորհրդանշան լանջաշղթան, որը քաղաքապետին տվեց Երևանի պատվավոր քաղաքացի, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Երևանի քաղաքապետի տեքստը ի պահ դրվեց պատմության թանգարանում:

Նշենք, որ ընդդիմադիր «Բարև, Երևան» դաշինքը չի մասնակցել քաղաքապետի երդմանակալության արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել