Ամերիկյան Արիզոնա նահանգի բնակիչը զրահաբաճկոն է հագել և խնդրել է ընկերոջը, որպեսզի վերջինս կրակի իր վրա։ Ինչպես տեղեկացնում է The Arizona Republic-ը՝ արդյունքում տղամարդը մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ի գիշերը։ 25-ամյա Փարկեր Ռեյ Լինչը թեստավորում էր նոր զրահաբաճկոնը իր երկու ծանոթների հետ։ Դեպքի երեք մասնակիցները կրակում էին միանգամյա լիցքավորման հրացանից Գրեմ շրջանում գտնվող ծառերով մեկուսացված տարածքում՝ տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցը։

Այնուհետև Լինչը փոխացնել է զենքը իր ընկերոջը՝ Սթիվեն Ուոթսոնին և խնդրել կրակել իր վրա։ Վերջինս կատարել է ընկերոջ խնդրանքը և վիրավորել է տղամարդուն որովայնի հատվածում։ Ինչպես պարզվել է՝ փամփուշտը ճեղքել է զրահաբաճկոնը և տուժածին մահացու վնասվածք հասցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել