Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը սպասվում են, 16-ին հնարավոր են տեղումներ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել