Ամառը դեռ նոր է սկսվել, իսկ առցանց լրատվականներում արդեն իսկ սկսել են շրջանառվել տեղեկություններ աշնանը սպասվող մասշտաբային կադրային փոփոխությունների մասին, որոնք ըստ խոսակությունների լինելու են իրոք մասշտաբային և ներառելու են պետական ապարատի լուրջ մակարդակները:
Այսպես, «Իրատես de facto»-ն, հղում անելով իր աղբյուրների վրա, գրում է, որ այդ փոփոխությունները ոչ միայն իրականացնողը, այլև հեղինակն ու այսպես ասած գաղափարախոսը անձամբ Սերժ Սարգսյանն է: Քննարկելով Լիսկայի օրինակը՝ թերթը նշում է, որ իր աղբյուրի համաձայն, Լիսկային այսպես թե այնպես հանելու էին, եթե անգամ միջադեպը չլիներ, ինչպես նաև իշխանական վերին էշելոններում առկա ադիոզ այլ դեմքերի, իսկ Բուդաղյանների հետ եղած միջադեպը պարզապես ավելի արագացրեց և էլ ավելի հաստատակամ դարձրեց նախագահին այս հարցում, ինչով նաև պայմանավորված է, որ տան խուզարկությունից հետո այդքան զենք առգրավվեց: Ըստ աղբյուրի՝ զենքի մասին միշտ էլ իմացել են, բայց այս անգամ են կոնկրետ սանկցիաների դիմել, և եթե մենք ընդունենք այս տրամաբանությունը, ապա կարելի է ենթադրել, որ դա արվել է, որպեսզի Լիսկայի ընկերներն ու գործընկերները, ովքեր մուտք ունեն նախագահական, չփորձեն համոզել, որպեսզի Լիցկային չհեռացնեն կամ վերանշանակեն:
Ինչ խոսք, գեղեցիկ է հնչում, բայց եթե հիշենք, թե ինչքան նմանատիպ կանխատեսումներ են եղել, ու դեռ կան, վերջին տարվա ընթացքում, այնուամենայնիվ չարժի հալած յուղի տեղ կուլ տալ այս տեղեկատվությունը, բայցևայնպես, չարժի էլ հաշվի չառնել այն, մեկ էլ տեսար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/265682540236788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել