Պատկերացնո՞ւմ եք, մեր խեղճ ու կրակ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արել... Ճիշտ է, միայն նրանց, ովքեր անհարգելի բացակայություններ են ունեցել այս նստաշրջանում, բայց պատժվել է մեր պատգամավորական մանդատ ունեցողների կեսից ավելին՝ 76 հոգի:
Պատժված պատգամավորներից 28-ը ԲՀԿ-ական են, 25-ը՝ ՀՀԿ-ական, իսկ մնացած 18-ը ԱԺ փոքր կուսակցությունների ներկայացուցիչներ են: Նրանց աշխատավարձերի պահումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 466 հազար 300 դրամ:
Քոռանամ ես, բա ի՞նչ են անելու խեղճերը, նամանավանդ էս թանկացումների ֆոնին, աչքիս դրամահավաք կազմակերպենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/318907254909712
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել