Opportunity մարսագնացը պաշտոնապես կորած է ճանաչվել։ Այս մասին սեփական կայքում հաղորդում է ՆԱՍԱ-ն։

Շուրջ 15 տարի Մարսի մակերևույթին աշխատած սարքը 2018-ի ամռանը փոթորկից հետո դադարել է կապի դուրս գալ։ ՆԱՍԱ-ի աշխատակիցները սարքավորման անհետացման մասին հայտարարել են դրա հետ կապվելու ավելի քան հազար փորձից հետո։

Կապի կորստի ամենահավանական պատճառ է համարվում սարքավորման արևային մարտկոցները վերալիցքավորելու հնարավորության բացակայությունը։ Opportunity-ն Մարսի մակերևույթով անցել է շուրջ 45 կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել