«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձևական է, քանի որ իր դեմ խաղ չկա, և ինքը բոլոր մրցույթներից դուրս է։

Խոսքը Հովիկ Աբրահամյանի օգնական-խորհրդականից սահուն Տիգրան Ավինյանի խորհրդականի կարգավիճակով նոր իշխանության մեջ հայտնված, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկ (Գեորգի) Մուրադյանի մասին է։

Նա ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ԱԳՆ-ում դարձել է ոչ ավել, ոչ պակաս խորհրդական։

Այս առումով ԱԳՆ-ում լուրջ դժգոհություններ կան, քանի որ մեկ էլ Ժորիկը ԱԳՆ համակարգ էր ընդունվել Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ ու միանգամից նշանակվել Օդեսայում գլխավոր հյուպատոս, որից հետո նորից հանգրվանել էր Հովիկ Աբրահամյանի մոտ որպես խորհրդական։

Գեորգի Մուրադյանի մասին է ոչ պակաս հայտնի Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանը գրել էր. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել, ու վերջապես առաջին քայլը եղավ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել