Գազի ցածր գնի համար մենք առաջին հերթին քաղաքական գին ենք վճարում։ Ու դա տարեցտարի փոքրացնում է քաղաքական մանևրի մեր միջակայքը, եւ այսօր մենք ու մեր անվտանգությունն էլ ավելի կախված է գազամատակարարից, քան նախկինում։
Ամեն անգամ քաղաքական գինն ավելանում է, իսկ դրա հնարավոր հետևանքներն էլ ավելի ծանր են լինում մեզ համար։ Ներկայումս մենք կարծես արդեն մտնել ենք մի խաղի մեջ, որից դուրս կարող ենք գալ մեզ համար վատագույն արդյունքով։
Միջազգային քաղաքականութունն ու դերակատարները խիստ պատժում են հանրահաճո տեքստեր հնչեցնող երկրներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10213785697782260
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել