Armdaily.am-ը գրում է.

Այս ազգային ժողովը հակահեղափոխական է, այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ոնց կարելի է 53 հարց տալ կառավարությանը՝ էդ մարդկանց կտրելով գործերից»,-ասաց նախարարը։ Անդրադառնալով հարցին թե ինչով է այս ծրագիրը տարբերվում նախորդ՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրից նախարարը նշեց, որ երբ խոսում էին նախորդ կառավարությունների ծրագրերի մասին, խսում էին հիմնականում այլ իրավիճակների, միանգամայն այլ ռեժիմի մասին։

«Կարծում եմ՝ այս ծրագիրը շեշտակիորեն տարբերվում է մյուսներից՝ հենց միայն կրթության, մշակույթի ոլորտների փոփոխություններով։ Եթե վերցնեք միայն դրանք կտեսնեք, որ շեշտադրումներն ու առաջնահերթությունները այլ էին։ Երբ խոսում էինք «Իմ քայլը» դաշինքի ծրագրի մասին, ասում էինք, որ հիմնական ուղղությունները լինելու են կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները։ Այս ծրագիրն էլ հիմնված է մեր նախընտրական դաշինքի ծրագրի վրա։ Եթե այս ուղղություններով հեղափոխություն չենք իրականացնում, ապա դժվար կլինի լուրջ արդյունքների մասին խոսել։ Հենց դրանով այս ծրագիրը շեշտակի տարբերվում է նախորդներից»,-ասաց նախարարը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել