Ռուսաստանի ամենահեռավոր ու ցուրտ բնակավայրերից մեկում՝ արկտիկական շրջանում գտնվող Նովայա Զեմլյա բնակավայրում, արտակարգ դրություն է հայտարարվել սպիտակ արջերի ներխուժման պատճառով: Ինչպես նշում է Daily Mail-ը, հիսունից ավելի արջ, ագրեսիվ վարք դրսևորելով, ահաբեկել է մոտ 3 000 բնակիչ ունեցող Նովայա Զեմլյայում ապրողներին:

Գիշատիչները ներխուժել են տներ ու հանրային շինություններ. իշխանությունները նախազգուշացրել են «զանգվածային ներխուժման» մասին: Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Ալեքսանդր Մինաևը նշել է, որ մարդիկ վախենում են տնից դուրս գալ, և որ մարդկանց առօրյան կաթվածահար է եղել:

Invasion: A polar bear prowls inside a building, one of more than 50 of the endangered animals who have been terrorising residents in a remote Arctic archipelago in Russia 

«Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկել: Եղել են դեպքեր, երբ կենդանիներն ագրեսիվ վարք են դրսևորել՝ հարձակվելով մարդկանց վրա, ներխուժելով բնակելի ու գրասենյակային տարածքներ»,- մանրամասնել է պաշտոնյան:

Aggressive: A polar bear at a playground on the Novaya Zemlya archipelago in northern Russia, with parents left worried about sending their children to schools and kindergartens

Նա նշել է, որ հունվար-փետրվար ամիսներին բնակավայր է եկել 52 բևեռային արջ, որից 6-10-ն անընդհատ գտնվում են բնակավայրում ու, կարծես, վախն ամբողջովին կորցրել են: Բայց քանի որ նրանք համարվում են վերացող տեսակ, մարդկանց արգելված է կրակել և վնասազերծել արջերին:

Scavengers: More than a dozen polar bears search through a pile of rubbish amid a state of emergency and fears that the animals no longer feel scared of patrols 

Թեև Նովայա Զեմլյայից դիմել են Մոսկվա՝ խնդրելով արտակարգ իրավիճակի պայմաններում թույլ տալ սպանել արջերին, սակայն մայրաքաղաքից բացասական պատասխան է ստացվել:

Playground: One of the animals roams around a Russian yard on the Arctic archipelago 

Բևեռային արջերը, դառնալով գլոբալ տաքացման զոհ, ստիպված են ավելի շատ մոտենալ մարդկանց ու փորձել այնտեղ սնունդ հայթայթել:

Presence: Two of the dozens of polar bears regularly spotted in the area. People are afraid to go outside and daily life is in turmoil, a local official said Lurking: One of the polar bears, who cannot legally be shot because they are endangered 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել