Azatutyun.am-ը գրում է.

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 10-11-ը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ այսօր կայացած հանդիպմանը նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի «ուժեղ աջակցությունը Վրաստանին՝ ներքին և արտաքին սպառնալիքների դեմ պայքարում»:

Միրոսլավ Վայչակը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի, երկրի մյուս ղեկավարների հետ: Երեկ նա այցելել էր վարչական սահմանին մոտ գտնող Օձիսի գյուղը: «Վրաստան կատարած իմ այցելության առաջին կանգառը վարչական սահմանն էր, որպեսզի անձամբ ծանոթանամ առկա իրավիճակին»,-Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել