Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, երևում է, ահագին նեղսրտել է Վահան Հովհաննիսյանի ակնարկից, երբ վերջինս, հիշատակելով նաև նախարարի անունը, նշել էր, որ եթե չլինեին պետական ապարատն ու նախագահը, նրանց դալաններում կծեծեին: Արձագանքելով սրան՝ Թովմասյանը պատասխանել է.
«Դեռ տասներկու տարի առաջ, երբ ոչ ոք ինձ չէր սատարում, ես իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ ինքը ընդհանրապես որեւէ ընտրատարածքում այդքան ձայն երբեւէ հավաքե՞լ է, թե՞ ոչ: Ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում»:
Ի պատասխան, Վահան Հովհաննիսյանը չի նահանջել և մնալով իր դիրքորոշմանը՝ հայտարարել է.
«Բա հանրապետական չէիր տասներկու տարի առաջ, կհավաքեիր... Նորմալ իրավաբան տղա էիր, գնացել էիր, ինքնուրույն քո ուժերով մասնակցում էիր, իհարկե, կարող է եւ հավաքեիր: Այն ժամանակ քեզ չէին ծեծի դալանում: Իսկ հիմա տեսնեմ` եթե նախագահի ամբողջ ուժը, ամբողջ պետական ապարատը ձեզ չպաշտպանի, տեսնեմ` ո՞նց եք ձայն հավաքելու:
Ուժի դիրքերից խոսում են հենց իրենք: Օրինակ` Հրայր Թովմասյանը, երբ իրեն բնորոշ հանգիստ, հանդարտ ոճով, որը շատ լավ ոճ է երեւի Շվեյցարիայում, ասում է` դե, նորմալ ա ամեն ինչ, բոլոր տեղերում էլ այսպես ա, ամեն տեղ էլ ընդդիմությունն ասում է` այլեւս այսպես հնարավոր չէ, ամեն տեղ էլ այսպես ա… Եղբա՛յր, ամեն տեղ էլ այդպես է, այո՛, Գերմանիայում էլ, Ֆրանսիայում էլ, բայց Գերմանիայից, Ֆրանսիայից չի փախչում ժողովուրդը, քեզնից փախչում է: Տարբերությունն այդքան է ընդամենը: Դրա համար մենք բորբոքվում ենք ու ստիպված ենք խոսել, իրենց լեզվով ասած, «ուժի դիրքերից»:
Մի խոսքով, այսօր էլ լավ օր չէր Թովմասյանի համար, որովհետև Վահանը կրկին 10:0 արեց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/318442538289517?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել