Tert.am-ը գրում է.

Լոս Անջելեսի «Սթեփլս Սենթր» դահլիճում կայացած «Գրեմմի-2019» մրցանակաբաշխությունը հարուստ էր բազմաթիվ դիտարժան պահերով, որոնց շարքում, սակայն, առանձնացել է մեկը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ շոուի ժամանակ անսպասելիորեն բեմ է դուրս եկել երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման:

Երկրպագուները սկսել են բղավել ու օդային համբույրներ ուղարկել տիկին Օբամային, որը բեմ է դուրս եկել մի շարք աստղերի՝ Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Ջադա Փինքեթ Սմիթի ու Ալիշիա Քիսի ուղեկցությամբ:

ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը պատմել է՝ ինչպես է երաժշտությունը կյանքի տարբեր փուլերում օգնել իրեն:

«Երաժշտությունն ինձ միշտ էլ օգնել է պատմել իմ պատմությունը, և գիտեմ, որ այս ճշմարտությունը հատուկ է այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու: Երաժշտությունը մեզ օգնում է աշխարհի հետ կիսվել մեր ունեցածով, արժանապատվությամբ, ցավերով, հույսերով ու ուրախություններով: Այն օգնում է լսել մեկս մյուսիս»,-ասել է Միշել Օբաման:

Healer: The 55-year-old author admitted that music has always helped me tell my story as she stood alongside Lady Gaga, Jennifer Lopez, Jada Pinkett and Alicia Keys

Blessings: The former first lady pulled out all the stops to stun the audience at the 61st Grammy Awards at Staples Center in Los Angeles on Sunday night

Gorgeous: Michelle was positively perfect in a sparkling silver suit from Sachin & Babi for a surprise appearance at the music awards show 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել