Բրիտանական բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը մորն օգնելու նպատակով որոշել է վաճառել հասարակ մատանին և անսպասելիորեն հարստացել է:

Դեբրան մատանին գնել էր 33 տարի առաջ 13 դոլարով: Կինը մտածել է, որ դրա վրայի քարը սովորական ապակի է, և այդ ամբողջ ընթացքում մատանին պահել է տուփի մեջ:

Որոշ ժամանակ առաջ Դեբրայի մայրը խարդախության զոհ է դարձել՝ զրկվելով խնայողություններից, ինչը ստիպել է կնոջը թանկարժեք զարդերի մասնագետի մոտ գնալ՝ ճշտելու մատանու արժեքը: Պարզվել է, որ մատանու քարը 26 կարատանոց և տասնյակ հազարավոր դոլարներ արժողությամբ իսկական ադամանդ է:

«Երբ մասնագետը տեսավ մատանին, քիչ մնաց՝ ուշաթափվեր: Նա ասաց, որ դա ադամանդ է: Ես ամբողջ գիշեր նստել ու նայում էի մատանուն՝ չիմանալով, թե ինչպես վարվեմ դրա հետ»,- ասել է բրիտանուհին: 

Դեբրան դիմել է Sotheby՛s աճուրդի տանը, որտեղ քարը մոտ 960 հազար դոլար են գնահատել: Աճուրդային վճարներից հետո կնոջն ավելի քան 600 հազար դոլար է մնացել:

Հիսունհինգամյա կինը քարը պարգև է համարել իր ընտանիքի կրած կորստի դիմաց: Երջանիկ դեպքից հետո նա անգամ սեփական ընկերություն է հիմնել և իր հաջողության մասին գիրք հրատարակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել