Եմենում հանրության առաջ գնդակահարել են 12-ամյա Մոհամեդ Սաադին բռնաբարած և սպանած 2 անձանց:
Մահապատժի ենթարկվածները 28-ամյա Ուահադ Ռեֆաթն ու 31-ամյա Մոհամեդ Խալեդն են: Մահապատիժը, որին հարյուրավոր մարդիկ են ներկա գտնվել, ի կատար է ածվել Ադեն նավահանգստային քաղաքում:

Սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին: Երեխան խաղալիս է եղել դատապարտյալներից մեկի տան մոտակայքում: Տղամարդիկ երեխային ներս են բերել և բռնաբարել, որից հետո, չկարողանալով տղայի ճիչերը լռեցնել, կտրել են նրա կոկորդը:

Հաղորդվում է, որ սպանությանն օգնած 33-ամյա կինը նույնպես մահվան է դատապարտվել, որի գնդակահարությունը, սակայն, հղիության պատճառով հետաձգվել է:
Հայտնի է, որ Եմենը մեկ շնչի հաշվով մահապատիժների քանակով աշխարհում առաջատար է: Մահապատժի ամենատարածված ձևը գնդակահարությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել