Թբիլիսիիում Իլհամ Ալիևի կիսանդրին ունեցող երկրի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել նույն Թբիլիսիում և մի քանի վրացիների հետ պահանջում են, որ հեռացվի Ախալքալաքում տեղադրված Միխայիլ Ավագյանի կիսանդրին:
Սրանց նմաններին ուղղակի հերթական առիթն է պետք, որպեսզի ամեն գնով սրեն հայ-վրացական հարաբերությունները, չնայած այս հարցում, ինչպես երևում է, հաջողության չեն կարողանում հասնել, քանի որ երկրի ղեկավարությունը դեռ սադրանքների կուլ չի գնում:
Ադրբեջանցիները մոռացել են, որ մի կիսանդրի էլ Մառնելուլի հարակից բնակավայրերից մեկում ունեն ու Արցախյան մարտերին մասնակցած իրենց զինվորներից մեկն է: Բայց մի տեսակ ոնց որ չեն ցանկանում դա հեռացնել, բայց մեր հերոսի կիսանդրին ծանր են տանում: Դե բա մենք էլ կարանք Իլհամի ու իրենց զինվորի կիսանդրին ծանր տանենք, բայց նման էժանագին քայլեր չենք կատարում:
Ի պատասխան Ախլքալաքում բնակվում հայերը հավաքվել են Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ, որպեսզի ցույց տան, որ թույլ չեն տալու հեռացնել հերոսի արձանը:
Երկու հարևան պետությունները չեն դառնալու խաղալիք երրորդ երկրի ձեռքում: