Բրիտանիայի 32-ամյա բնակիչ, նկարչուհի Ֆրենկի Քլունին 6 տարեկանից երկարացնում է իր մազերը, և արդեն 12 տարեկանում նրա մազերը հասել էին գոտկատեղին։ Երկար մազերի պատճառով Ֆրենկիի մոտ գլուխը լվանալու խնդիրներ են առաջանում, քանի որ լվանալու և չորացնելու գործընթացը շատ երկար էր տևում, այդ պատճառով երբ մոր ընկերուհին առաջարկում է այլևս չլվանալ գլուխը, աղջիկը միանգամից համաձայնվում է։ Առաջին մի քանի ամսում աղջկա մազերը բավականին շատ են ճարպակալում, բայց, ինչպես նշում է Քլունին, վերջիվերջո, բոլոր խնդիրները վերանում են, և հիմա նա ուղղակի սանրում է իր մազերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել