Պառլամենտական փոքրամասնության` քաղաքական ընդդիմության կողմից մեծամասնությանը վերահսկելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմն իրական գործիք դարձնելու հնարավորությունն ակնհայտ է, որ իշխանության սրտով չէ, այլապես ինչպես բացատրել խորհրդարանական պատվիրակություններում կուսակցությունների անարդարացի բաշխման հանգամանքը: Իշխանությունը պետք է հասկանա, որ առանց ընդդիմության կարող է թույլ տալ լրջագույն սխալներ, իսկ քաղաքական փոքրամասնությունն իր օրենսդրական առաջարկներով հնարավորինս պետք է սահմանափակի իշխանության հեգեմոն կարգավիճակը: Ժողովրդավարական երկրում պառլամենտական ընդդիմությանը պետք է տրվեն լայն լիազորություններ, ինչը թույլ կտա առողջացնել և արդիականացնել քաղաքական համակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: