Հիմա անցնեմ կառավարության ծրագրին։ Հարգելիներս , իմ քույրեր և եղբայրներ , անցյալ տարվա ծրագիրը քննադատեցի , մարդիկ ասացին դեռ նոր են , սա կարճաժամկետ բան է մի խոսա , հիմա էլ հո կարճաժամկետի չի՞, էս ինչե՞ր եք գրել, անցյալ տարվա գրած կենացից մի քանի տող կրկնություն՝ ոռոգման ու անձրևացման համակարգերի մասին ու ոչ մի թիվ ։ Հարգելի ծրագիրը գրող քույրեր և եղբայրներ , առհասարակ զարգացման ծրագիրը , կարելի է ասել պետական բիզնեսպլանը առանց թվերի ոչ մի արժեք չունի , դուք հաշվեք ընկերության մենեջեր եք ու նման բիզնեսպլան եք կազմել ընկերության համար։ Ըստ ձեզ կգտնվի՞ մեկ բանկ, մեկ կազմակերպություն , կամ գոնե մեկ անհատ, որը կփորձի դա կարդալուց հետո ֆինանսավորել, վարկավորել , կամ աջակցել։ Հասկանու՞մ եք, որևէ կազմակերպության համար նման զարգացման պլան գրեք, կարդացողը բարձր կծիծաղի ձեզ վրա։
Կենացների շարանը գրված է ու կոնյակագործության , գինեգործության մասին ոչ մի խոսք (Վրաստանը 27 միլիոն լիտր է արտահանում մենք կարծեմ 1.5միլիոն +) , թռչնաբուծության մասին ոչ մի հիշատակում, տո իսկի հատիկաընդեղենի մասին բան չգտա։ Ոչ մի նախադասություն չկա ,թե նախապատվությունը որ ուղղությանը պիտի տրվի՝ ավանդական , թե՞ օրգանիկ ։ Ոչ մի խոսք ԳՁՕ֊ների մասին , ոչ մի բառ, թե որ ուղղությունը պիտի համարեն գերակա և այդ ուղղությունը զարգացնեն,որի շնորհիվ ձեր ասած հեղափոխական տեմպերով կմեծանան արտահանման ծավալները ։
Հարգելիներս անցյալ տարի զգուշացվեցիք, չլսեցիք, արդյունքում 8.5% անկում ։ Էս անտեր ոլորտը չի կարող տարերայնորեն զարգանալ հասկանու՞մ եք, խնդրում եմ ձեզ խելքի եկեք։ Լավ գոնե հանդիպեք երկրի նախագահի հետ , նրանից խորհուրդ հարցրեք , աղաչում եմ ձեզ։ Ժողովուրդ չի կարելի պետության հանդեպ այսպիսի փնթի վերաբերմունք ունենալ, հավաքեք կոմպետենտ անձանց , քննարկեք , հավատացե՛ք ,դրանից ոչ մի վնաս չեք ունենա , երդվում եմ։ Լավ գոնե նախարարությանը դիմեիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել