Ինչպես գիտենք, հրապարակվել է կառավարության գործունեության ծրագրի ամենաթարմ, ամենանոր, ամենավերջնական նախագիծը: Այն, որ թվեր, չափելի սպասումներ չեն ներառվել կառավարության գործուենւթյան հիմնարար փաստաթղթում, կարծես թե ձևավորված ավանդույթի է վերածվում արդեն, բայց աբսուրդների շարքը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: 

Վերացական և դիլետանտ հայտարարությունների ամբողջություն հիշեցնող այս փաստաթղթում սփյուռքի հետ կապերին վերաբերող կառավարության գործունեության ճանապարհային քարտեզը ներառում է ընդամենը 19 տող, կրկնում եմ՝ 19 տող: Հավատացե՛ք, սա ավելի փոքր աբսուրդ չէ, քան, ասենք, երկրի հիմնը, դրոշը փոխելու վերաբերյալ հրապարակ նետված անհեթեթ թեզերը: 19 տողով մենք պատրաստվում ենք լուծել 7 միլիոն աշխարհասփյուռ հայերի ներհամայնքային խնդիրները, պատրաստվում ենք նրանց փրկել ուծացման վտանգից, պատրաստվում ենք խորացնել և վերջապես վերականգնել մայր հայրենիքի հետ նրանց ունեցած կապը: 19 տողով մենք հեղափոխություն ենք անելու հայրենադարձություն կազմակերպելու մեր իղձերում և երազանքներում: Անշուշտ, հասկանալի է, թե ինչու է բազմաշերտ և բազմաբովանդակ խնդիրների լուծման հնարավորությունը ծվարել ոչինչ չասող այս 19 անդեմ տողերի մեջ. դա պատասխանատվությունից խուսափելու ամենակարճ ճանապարհն է: 
Կառավարության մեր սիրելի ընկերների այս մոտեցումը հիմնովին անընդունելի է: Կառավարությանը պետք է սթափության կոչ անել, այլապես սփյուռքի դերն ու ներուժն անտեսող այս պահվածքն իր կործանարար հետևանքներին երկար սպասեցնել չի տա: 

#Ծխով_Հայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել