168.am-ը գրում է.

Tesla ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասքին, պայմանավորվել է կուտակիչներ արտադրող կալիֆոռնիական Maxwell Technologies-ի գնման շուրջ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

«Tesla-ն կուտակիչ մարտկոցներ արտադրող Maxwell Technologies-ն գնում է 2018 մլն դոլարով»,-նշում է գործակալությունը, հավելելով, որ այդ ընկերության տեխնոլոգիաները թույլ կտան արագացնել էլեկտրամոբիլների լիցքավորումը:

Maxwell Technologies-ն արդեն ավելի քան կես դար կուտակիչներ ու գերկոնդենսատորներ Է արտադրում արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Ներկայում ընկերությունն իր արտադրանքը մատակարարում է այնպիսի ավտոհսկաների, ինչպիսիք են՝ General Motors-ը եւ Volkswagen-ը: Reuters գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ Tesla-ն իր բոլոր կուտակիչները պատվիրում է Panasonic ճապոնական կորպորացիային:

Ինչպես ընդգծում են փորձագետները, Maxwell Technologies-ի գնումը Մասքի ընկերությանը թույլ կտա ամենակարճ ժամկետում կարգավորել էլեկտրամոբիլների համար սեփական կուտակիչների արտադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել