Հարի Փոթերի կախարդական աշխարն ամբողջ աշխարհով մեկ մեծ քանակությամբ երկրպագուներ ունի, սակայն, չնայած սրան, մի շարք հետաքրքիր փաստեր դեռևս աննկատ են մնացել կախարդական աշխարհի սիրահարների կողմից։

  • Ֆակուլտետը որոշելու համար Բաժանարար գլխարկին անհրաժեշտ է 2-5 րոպե, սակայն Հոգվարդսի ամբողջ պատմության ընթացքում շատ քիչ են եղել դեպքերը, երբ նա 2 րոպեից ավել է մտածել։ Այսպիսի օրինակներից են՝ Միներվա Մակգոնագալը (ընտրությունը պետք է կատարվեր Գրիֆինդորի և Կոգտևրանի միջև), Փիթեր Պետիգրյուն (Գրիֆինդորի և Սլիզերինի միջև), Հերմիոնա Գրեյնջերը (Կոգտևրանի և Գրիֆինդորի միջև), Նևիլ Լոնգբաթոմը (Գրիֆինդորի և Պուֆենդուի միջև) և, իհարկե, Հարի Փոթերը։
  • Հարի Փոթերը միակ մոգն է, ով ողջ է մնացել երեք աններելի կախարդանքներից հետո։ Նա նաև միակ մոգն էր, ով տիրել է բոլոր Մահվան պարգևներին։
  • Փոթերի մասին առաջին ֆիլմում, երբ Հարին Դուրսլների հետ այցելում է գազանանոց, նրանց մոտով անցնում են կանաչ համազգեստով երեխաներ։ Սա Սլիզերինի ֆակուլտետի ակնարկն էր, այնպես, ինչպես օձի հետ դրվագը։

  • Պարզվում է, որ, այնուամենայնիվ, մոգերին հետաքրքրում է եղանակի կանխատեսումը։ «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմում «Ամենօրյա մարգարեություն» թերթի էջին պարզ երևում է եղանակի կանխատեսումը։

  • Անկախ ամեն ինչից՝ Հոգվարթսում ինտիմ հարաբերությունները նույնպես տեղ ունեին։ Ահա այսպիսի հետաքրքիր ակնարկ է նկատվում «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմի վերջնամասում։

  • Իսկ սա ուղղակի հաստատում է, որ Ռոուլինգն իր կախարդական աշխարհի հետ կապված ամեն ինչ նախօրոք մտածել է։ Փոթերի ֆիլմի 3-րդ մասում Մարոդերների քարտեզի վրա երևում է Նյուտ Սալամանդրը։ Վերջինս «Ֆանտաստիկ արարածները, և որտեղ են նրանք ապրում» ֆիլմի գլխավոր հերոսներից է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել