Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի Շամախի շրջանում գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը:
Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, իսկ հարակից շրջաններում՝ 5,3:
Ավերածություններ են գրանցվել Շամախիի Քըզմեյդան, Ղայբուգուրթ, Նագարխանա գյուղերի տարածքում:
Անվտանգության նկատառումներով դադարեցվել է տուժած բնակավայրեր գազամատակարարումը: Նշվում է, որ տարածքում առաջին բուժօգնության կետեր են բացվել՝ տուժած բնակիչներին տեղում օգնելու նպատակով: Շամախիում երկրաշարժի հետ կապված արտակարգ իրավիճակների հանձնաժողով է կազմվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



