ԵՐԵՎԱՆ — Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը խոստանում է մինչև տարվա վերջ վերացնել քաղաքի արտաքին տեսքը աղավաղող մարմնավաճառներին։
«Մեր 2800-ամյա քաղաքին հարիր չեն փողոցներում գռեհիկ պահվածքով շրջող և անբարոյական կյանք քարոզող գեշ մարմնավաճառները»,- նշեց քաղաքապետը։
Մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ քաղաքապետարանը խոստանում է փողոցներից մաքրել քաղաքի արտաքին տեսքին ոչ համահունչ արտաքինով մարմնավաճառներին։ Ոստիկանությունն արդեն ստացել է համապատասխան հրաման։ Քայլը ողջունել է Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը․ «Մեր եկեղեցին խստորեն դատապարտում է գեշ մարմնավաճառների գործունեությունը Երևանում։ Օր առաջ պետք է քաղաքը մաքրել այդ արատավոր երևույթից»։
Ըստ նախնական ծրագրի՝ աշխատանքները կսկսվեն Կենտրոն համայնքում, իսկ վերջին փուլը կիրականացվի Երրորդ մասում։
Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2019/02/05/sex/?fbclid=IwAR0RudjKXVYJme8gZo6_fWgeZVd8FxoRwtt1E1xA-06rXO9DRmUqj-vZ5EI
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել