Panorama.am-ը գրում է.

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյունը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։ Շարասյան մաս կազմող մի քանի մեքենա շրջադարձ են կատարում արգելված տեղով։ 

Հարակից խանութներից դատելով՝ խախտումը տեղի է ունեցել  Երևանի ամենակենտրոնում, Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ Ամիրյան փողոցում։ Տեսանյութում երևացող ամսաթվից երևում է, որ միջադեպը  տեղի է ունեցել ոչ աշխատանքային օր ու ոչ աշխատանքային ժամի՝ կիրակի ժամը 21։01։

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ ու դուստրերի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Այսօր ընտանիքով գնացինք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ «Ռեվիզորը» նայելու: Լավ ներկայացում էր»։

Թատրոնից Panorama.am-ը տեղեկացավ, որ ներկայացումը սկսել է ժամը 19-ին, տևողությունը 1 ժամ 30-40 րոպե է։ Ենթադրվում է՝ շարասյունը շտապում էր Փաշինյանին ու նրա ընտանիքի անդամներին տեղափոխելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել