ԵՐԵՎԱՆ — ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ամփոփեց անհետաձգելի բարեփոխումների փաթեթը՝ մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկությամբ։ «Եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք․ Երևանը մեր սիրելի, պատմական քաղաքներից է, բայց որպես մայրաքաղաք ասոցացվում է նախկին իշխանությունների հետ, իսկ նրանցից առաջ էլ՝ խորհրդային իշխանությունների հետ։
Ու էլ չասեմ, որ բավական հին քաղաք է՝ 2800 տարեկան, կարծում եմ՝ մեզ նոր սկիզբ է հարկավոր»։ Սիմոնյանը խոստովանեց, որ ստույգ չի որոշել, որ քաղաքը պետք է դառնա նոր մայրաքաղաք. «Կան ընդամենը չափորոշիչներ՝ չլինել նախկին ՀՀԿ-ական մայրաքաղաք, տաք լինի, կանաչ ու ցանկալի ա՝ ծով ունենա»։ Նա նշեց, որ պատմության ընթացքում Հայաստանը բավական հաճախ է մայրաքաղաքներ փոխել, և հարցի շուրջ բարարձացած աղմուկը մի փոքր արհեստական է թվում։ «Ասեմ ավելին՝ իմ ֆեյսբուքյան էջում անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 100-ից ավել օգտատերեր կողմ են մայրաքաղաքը փոխելուն»,- հավելեց փոխխոսնակը։
Հայաստանի մի շարք քաղաքապետարաններ արդեն ներկայացրել են մայրաքաղաք դառնալու հայտեր, Հրազդանը, Վանաձորը և Չարենցավանը գտնվում են առաջատարների ցանկում։
Օրհներգի ու նոր մայրաքաղաքի քննարկումները կմտնեն ԱԺ օրակարգ՝ մի փոքր հետ մղելով հարկային օրենսգրքի կոմպլեքսային բարեփոխումը, ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու օրինագծերը և այլ երկրորդական հարցեր։