Armenpress.am-ը գրում է.

Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում Է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին հայտնել Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը մասնակցել են Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանը, ԱՄԷ-ի փոխնախագահ եւ վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը եւ Էմիրությունների այլ պաշտոնատարներ: Հանդիպման ընթացքում ԱՄԷ-ի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հռոմի պապի այցը կնպաստի «երկխոսության ու մարդկային եղբայրության, գոյակցության, համագործակցության եւ բոլոր ժողովուրդների միջեւ հարգանքի արժեքների ամրապնդմանը»:

Նաեւ փետրվարի 4-ին պլանավորված Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հանդիպումը Ալ Ազհար հեղինակավոր իսլամական համալսարանի ղեկավար շեյխ Ահմադ աթ Թեյիբի եւ մուսուլմանական այլ կրոնական գործիչների հետ: Հանդիպումը կկայանա Աբու Դաբիում հատուկ կազմակերպված Մարդկային եղբայրությանը նվիրված գլոբալ խորհրդաժողովի շրջանակներում, որին կրոնական ու հասարակական ղեկավարներ են հրավիրված ամբողջ աշխարհից:

ԱՄԷ Ֆրանցիսկոս պապի այցը կավարտվի փետրվարի 5-ին Աբու Դաբիի Zayed Sports City Stadium մարզադաշտում պատարագի մատուցմամբ, որին, ինչպես սպասվում Է, ներկա կլինի մոտավորապես 135 հազար մարդ: ԱՄԷ-ում 2019 թվականը պաշտոնապես հայտարարված Է Հանդուրժողության տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել