Ալիևենք փորձում են իմիտացիա ստեղծել, թե Արցախի հարցի կարգավորման մեջ իրենք են կանոններ թելադրողը։ Մեր կողմի որոշ հատվածի պահվածքն էլ ամեն գնով լրացնում է այդ իմիտացիան։ Դա է վկայում այն հանգամանքը, որ հայկական կողմի ամեն հայտարարությունից հետո (շատ դեպքերում՝ նույնիսկ առանց հայտարարության), պարզապես անառիթ ադրբեջանական կողմն իր տարբերակներն է առաջարկում, ավելի շատ բացառում այն ամենը, ինչ իրենք իբր չեն անի բանակցությունների ընթացքում։
Սկզբանական շրջանում հայտարարում են, որ չեն բանակցի Արցախի ներկայացուցչի հետ, հետագայում խորհուրդ են տալիս, որ ժողովրդին նախապատրաստենք խաղաղության, սակայն իրենք անում են լրիվ հակառակ քայլերը, հետագայում արդեն նախագահ Ալիևը հայտարարում է, որ իրենց «տարածքային ամբողջականությունը» երբեք չի եղել, չի հանդիսանում և երբեք չի լինի բանակցությունների առարկա։
Մեր կողմից էլ, դե, գիտենք՝ ինչ է քննարկվում՝ տարածքներ հանձնելը, որը բոլոր իշխանությունների օրոք ամենաարդիական թեման է, տպավարություն է ստեղծվում, թե Հայաստանում ապրող մի հատված կա, ով օր ու գիշեր սպասում է տարածքների հանձնմանը, որպեսզի հոգին փառավորվի դրանից, ու այդ նպատակով որևէ կերպ առաջ չեն գնում այս հարցի շուրջ։
Իսկ այդ ընթացքում Ալիևն իր ժողովրդին համոզում է, որ թելադրողն ինքը միջազգային կառույցներին կերակրում է ապրիլյան և Նախիջևանի մարտերով։ Իսկ ժամանակն է, որ մենք թելադրենք, թե ինչ պայմանով կբանակցենք, վերջիվերջո, պատերազմում հաղթող կողմը մենք ենք, տարածքները մերն են, ու առաջին և վերջին խոսքը ևս մերը պետք է լինի։