Panorama.am-ը գրում է.

Հայաստանը 2019թ.-ին առաջարկվող բյուջետային ու հարմարավետ եվրոպական ճամփորդական ուղղությունների ցանկում է։ 7 քաղաքներից Երևանը առաջին տեղում է։ kiwi կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Կովկասը դառնում է զբոսաշրջային հայտնի ուղղություն։

«Հայաստանի մայրաքաղաք Երևանը մոլորակի ամենաերկար բնակեցված քաղաքներից է ու նրա մեծ  հրապարակներն ու լայն փողոցները հիշեցնում են Փարիզը, իսկ որոշ վայրեր կարող են հիշեցնել Բուդապեշտն ու Հռոմը։ Սակայն սխալ թույլ չտաք, սա ավելի շատ յուրահատուկ քաղաք է»,-ասվում է հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել