Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը սկանդալային որոշում է ընդունել, ըստ որի՝ երկրի ֆինանսական վիճակից դուրս գալով՝ 3 տարվա ընթացքում կփակվի Թուրքմենստանի Գիտությունների ազգային ակադեմիան։

Հիշեցնեմ, որ նախկին նախագահ, իրեն թուրքմենների հայր հռչակած Սափարմուրադ Նիյազով-Թուրքմենբաշին այն արդեն փակել էր 1998 թ․-ին այն պատճառաբանությամբ, որ դա թուրքմենների մենթալիտետին չհամապատասխանող ինչ-որ բան է, սակայն Նիյազովին նախագահի պաշտոնում փոխարինած Բերդիմուհամեդովը 2009 թ․-ին այն կրկին վերաբացել էր։

Հավելեմ, որ Թուրքմենստանի ԳԱԱ-ն, որը հիմնադրվել է 1951 թ․-ին, իր մեջ է միավորում 26 գիտահետազոտական ինստիտուտներ, ԲՈՀ-ը և երկրի Սեյսմիկ ծառայությունը։

Չզարմացա թուրքմենների նախագահի այս որոշումից, որովհետև ստրկատիրությունից մեկից կոմունիզմ անցած թուրքմենների համար կրթությունը և հատկապես ակադեմիական կրթությունն իրոք ինչ-որ անհասկանալի բան էր։ Խորհրդային իշխանությունների բոլոր ջանքերը՝ ակադեմիական կրթություն տալ միջինասիական և կովկասյան որոշ քոչվոր ժողովուրդների, ապարդյուն էին, ինչի ապացույցը Թուրքմենստանի ԳԱԱ-ի փակման որոշումն է։
Բերդիմուհամեդովի կարծիքով՝ սոված թուրքմենների գլխավոր խնդիրը գիտությունն է։ Այո՛, տգետ հասարակությանն ավելի հեշտ է կառավարել։

ՀԳ. Որոշ ժամանակ առաջ ինչ-որ առաջադեմ հայեր ևս առաջարկում էին փակել Օրբելիի հիմնած Հայաստանի ԳԱԱ-ն։ Հուսամ՝ այդ կարճամիտ տգետների երազանքը երազանք էլ կմնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել