Էքսեթերի համալսարանի և Պլիմուտի ծովային լաբորատորիայի գիտնականները Մեծ Բրիտանիայում ափ նետված 50 ծովային կենդանիների դիերի վերլուծություն են կատարել: Դրանցից յուրաքանչյուրի օրգանիզմում միկրոպլաստիկ է հայտնաբերվել, հաղորդել է Alert-ը:

Հայտնաբերված միկրոպլաստիկի մեծ մասը (84%) կազմել են հագուստի, ձկնորսական ցանցերի և ատամի խոզանակների սինթետիկ մանրաթելերը: Մնացածը պլաստիկ շշերի և տարբեր փաթեթների մնացորդներ են եղել:

Image result for Микропластик нашли в кишечнике тюленей, дельфинов и китов

Միևնույն ժամանակ, կենդանիների օրգանիզմում միկրոպլաստիկի պարունակությունը ցածր է եղել, միջինում՝ 5 մասնիկ (մինչև 5 մմ-ոց կտորներ): Ամենայն հավանականությամբ, միկրոպլաստիկի մեծ մասն արդյունքում դուրս է գալիս մարսողական համակարգից:

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ ազդեցություն ունի միկրոպլաստիկը ծովային կաթնասունների վրա: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ»,- ասել են գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել