Դանիա-Հայաստան խաղի տոմսերը՝ «Պարկեն» մարզադաշտից
Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00 (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող շարժական տոմսարկղից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D2 սեկցիան: Տոմսերի արժեքն է. մեծահասակների համար՝ 380 դանիական կրոն (50 եվրո), անչափահասների համար՝ 197 դանիական կրոն (25 եվրո): Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր այն հայ երկրպագուները, ովքեր արդեն գնել են Դանիա-Հայաստան խաղի՝ այլ տրիբունաներում գտնվող տոմսերը, կարող են փոխանակել դրանք հայ երկրպագուների համար հատկացված տոմսերի հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագումը համատեղ կազմակերպելու համար. տեղեկացնում է ՀՀՖ-ի պաշտոնական կայքը։
Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը, ինչպես նաև տոմսարկղի գտնվելու վայրը կարող եք տեսնել......http://dailynews.do.am/
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=393735104075230&set=np.17385071.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել