Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել  կառավարության նիստ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը:

Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:

Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել