Հունվարի 27-ին ԻՊ-ի զինյալների գերությունից հաջողվել է ազատել եզդի կնոջն իր երկու զավակների հետ: Իրաքյան Քրդստանի կառավարությանն առընթեր «Եզդիների փրկություն» խորհրդի նախագահ Հասսան Քաեդը նույնպես հաստատել է այս լուրը:

2014թ.-ին ԻՊ-ի զինյալները 6 417 եզդի՝ հիմնականում կանանց և երեխաների գերեվարեցին: Այս պահի դրությամբ ավելի քան 3000 եզդի համարվում է անհետ կորած, քանի որ նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել