Չէի ուզում գրել, բայց երևի արժե:
Երբ երկրի կուտակված, ֆունդամենտալ խնդիրների լուծման հայեցակարգերի ու քայլերի փոխարեն ընդամենը խորհրդանշական բաներ են քննարկվում, ինչպես, օրինակ, հիմնի փոփոխությունն է կամ նման բան, իհարկե, քննադատությունները, ծաղրը չհասկանալը լինելու է: Ես էլ չեմ հասկանում հիմնը փոխելու այս անհասկանալի դիսկուրսը: Հայաստանը դեռևս խեղճ երկիր է, մենք էլ լավ չենք ապրում, որովհետև տխուր, ընկճված ե՞րգ ենք երգում։ Հայրենադարձություն չունենք, որովհետև հիմնը վա՞տն է։ Ժողովրդագրական մտահոգիչ պատկեր, կանխատեսումներ ու ծնելիության հանդեպ մահացության աճ ունենք, որովհետև հիմնի բառերում մահ բառը 3 անգամ կա՞։ Եւ վերջապես, եթե անգամ ազգս համաձայնի փոխել հիմնը, ո՞վ է ասել, թե կողմ ենք լինելու սովետական Հայաստանի հիմնի վերադարձին, որքան էլ այն գեղագիտորեն լավ, կատարյալ գործ լինի, կամ հեղինակը Արամ Խաչատրյանը լինի: Եթե մեր քաղաքական ու մշակութային էլիտայի ամբողջ պոտենցիալը սահմանափակվում է անցյալին, այն էլ՝ խորհրդային անցյալին վերադառնալու մեջ, ունակ չէ ավելի զիլ որևէ բան ստեղծելու, ուրեմն՝ կներեք, կապ չունենք/չունեք Հայաստանի այսօրվա կամ վաղվա հանրապետության հետ: