Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են Մեծ թատրոնում  բացել երկու երկրների Մշակույթի և զբոսաշրջության տարին. հայտնում է ТАСС-ը:

Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի մշակութի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Ահմեդ Հալուկ Դուրսունը: Նրա խոսքով` միջոցառումը կկայանա ապրիլի 8-ին:

«Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները»,- ասել է Դուրսունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել