Խնդրում եմ, քաղաքագիտական տարբեր ուղղությունների տեխնոլոգներ, պետական համակարգի, արարողակարգի (պրոտոկոլի) մասնագետներ, այպես կոչված իմիջմեյքերներ, բացատրել՝ արդյոք պետական բարձրաստիճան պաշտոնյաները (նախագահ, վարչապետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ ու փոխնախագահներ և այլն) պարտավո՞ր են քայլել թիկնապահների ուղեկցությամբ, պարտադի՞ր է, որ նրանց թիկնապահները կամ օգնականները նրանց օգնեն վերարկուն հանել և հագնել, անձրևի, արևոտ օրվա դեպքում ոչ թե պաշտոնյաներն, այլ նույնպես թիկնապահները նրանց գլխավերևում պահեն հովանոցը, ծառայողական մեքենա նստելիս սպասեն, մինչև նույն թիկնապահը բացի, նստելուց հետո փակի մեքենայի դուռը, որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական նիստի մասնակցելիս նույն թիկնապահը աթոռը մոտեցնի պաշտոնյայի հետույքին, ելնելիս հեռացնի, և այսպես շարունակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել