Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստերի դահլիճում հունվարի 30-ին կալանավորվել է Կարաչայա-Չերկեսիայից սենատոր Ռաուֆ Արաշուկովը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի նիստին մասնակցած մի աղբյուր: «Կարաչայա-Չերկեսիայից սենատոր Արաշուկովին կալանավորելու եւ խուզարկելու համաձայնություն տվեցին: Նրան կալանավորեցին ու դուրս բերեցին դահլիճից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ Արաշուկովին մեղադրում են մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ:

32-ամյա խորհրդարանականի կալանավորումից առաջ Դաշնության խորհրդի լիագումար նիստը մամուլի համար անսպասելիորեն փոխադրվել է փակ ռեժիմի, իսկ դահլիճ մուտքը փակել են Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները:

Արաշուկովը սենատորի լիազորություններով է օժտվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել