Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենկոկը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են արգելափակել սոցիալական ցանցերի մուտքը, եթե նրանք երեխաների համար հավանական վտանգավոր կոնտենտի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ չառաջարկեն, հաղորդում է BBC News-ը:

Խոսքը ինքնասպանություն քարոզող և իրենք իրենց վնասելու դրդող նյութերի մասին է: Հենկոկն ընդգծել է, որ իշխանությունն ունի բոլոր լիազորությունները սոցիալական ցանցերը երկրում արգելելու համար, բայց նա նախընտրում է, որ ծառայությունները զբաղվեն նման կոնտենտի դեմ պայքարով:

Նախարարը նամակներ է հղել Twitter-ի, Snapchat-ի, Pinterest-ի, Apple-ի, Google-ի և Facebook-ի վարչակազմերին, որոնցում ողջունել է այդ պայքարում նրանց կատարած քայլերը և ավելացրել, որ իշխանություններին անհրաժեշտ են «լրացուցիչ գործողություններ»:

Հարթակներում հավանական վտանգավոր նյութերի կարգավորման մասին կրկին սկսեցին խոսել 14-ամյա Մոլի Ռասելի ինքնասպանությունից հետո: Դեպքից առաջ դեռահասը ինքնասպանություն քարոզող տեսանյութեր է դիտել: «Instagram-ն օգնեց սպանել իմ դստերը»,- ասել է աղջկա հայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել