2018 թ․-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են։ Ամենակարևորն այն է, որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»։

Այսօր «ՔՊ»-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց, որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով, բացի աշխատավարձից, նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինքն իրեն՝ սիրելիին տրամադրել, որը կազմել է 14 միլիոն դրամ։

Շատ լավ է, որ տիկին Մակունցը, ստանձնելով ընդդիմության դերը, բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները, որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում։ Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում։ Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են։
Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է։
Հետաքրքիր է, իսկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը, որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել, որքա՞ն են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում։

ՀԳ. Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիրաբերելն է, որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել